Հասարակություն

Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի ադամանդագործության հետ. խոսնակը՝ շրջանառվող լուրերի մասին

Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի ադամանդագործության հետ. խոսնակը՝ շրջանառվող լուրերի մասին

Հարգելի գործընկերներ, քիչ առաջ անհայտ ծագման մի աղբյուրից կեղծ լուր է տարածվել, որն արտատպվում է նաև որոշ կայքերում:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի ադամանդագործության հետ, որևէ գործարան չի պատկանում Սուքիասյանների ընտանիքին, և տարածված տեղեկություններն ակնհայտ սուտ են։ Դրանք նպատակ ունեն Սուքիասյանների բարի համբավն արատավորելու: Այս մասին հայտնում է Խաչատուր սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը: 

«Հարկ ենք համարում նշել նաև, որ Սուքիասյանների համար անընդունելի են բոլոր նրանք, ովքեր խուսափում են հարկեր վճարելուց և խաբում են պետությանը: Մեզ համար անընդունելի է նաև խոսքի ազատության անվան տակ դիտավորությամբ կեղծ և հորինված լուրեր տարածելը»,գրել է նա:

 

Հիշեցնենք, որ համացանցում լուրեր տարախվեցին այն մասին, որ 2021թ. հունվարի 29-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրած ընկերության հարկերը թաքցնելուն աջակցելու մեղադրանքով: Մաքսանենգ ադամանդ ներկրած ընկերությունը «ADM դայմոնդս» ընկրությունն է, որի իրական սեփականատերը Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է: Եվ դա է պատճառը, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ անգամ ընկերության անուն չի նշվել. միակ թիրախը հենց նախարարության պաշտոնյան է դարձել:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250