Հասարակություն

Մեր կողմից արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը դրական արձագանք չի ստացել. Մակունց

Մեր կողմից արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը դրական արձագանք չի ստացել. Մակունց

Հանրային պահանջի ձևավորման առաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից ներկայացվելն է: Քանի որ խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության մի մասն այդ պահանջը չի ձևավորել, նշանակում է՝ արտահերթ ընտրությունների պահանջ չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջի բացակայությանը: 

 

Մակունցն ասաց, որ ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջը հնարավոր է իրականացնել միայն ընտրությունների միջոցով, և դրանով էր պայմանավորված արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը: 

«Եթե ընդդիմությունը մտափոխվի և որոշի անդրադառնալ արտահերթ ընտրությունների հարցին, մենք պատրաստ ենք կրկին քննարկելու այն: Հիմա մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրականացման աշխատանքները և ամփոփելիս կրկին կանդրադառնանք արտահերթ ընտրությունների հարցին»,- ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ ընտրությունների չանցկացման հետ կապված բոլոր դժգոհությունները պետք է հայտնել ընդդիմությանը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250