Արարատի մարզում մանկահասակ երեխա է մահացել.դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կապտուկի հետքեր
Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր․-ի 109 հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 7-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։ Նշված բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հաստատվել է Արարատի մարզի ոստիկանների և քննիչների այն տեղեկությունները, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր։
Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս․-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ․-ն, ովքեր հայտնել են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, տանը, պատահաբար, երեխան խմել է երկու հատ «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ։ Ու արդեն փետրվարի 7-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն։






























