Մարդկանց աչքին թոզ փչելու համար է. Անի Սամսոնյանը՝ ԶԼՄ-ներին վերաբերող Ալեն Սիմոնյանի մշակած նոր նախագծի մասին. Aravot. am

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մշակել է նախագիծ՝ ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիակայնան օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ․ «համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով» քրեականացնել: 

Ինչպես ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացնում է Ալեն Սիմոնյանը, այս փոփոխությամբ կքրեականացվեն «Ֆեյքերի ֆաբրիկաները» եւ «Ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը»: 

 

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանն այս առնչությամբ ասաց. «Աշխարհում չկա որոշակիություն, թե ինչպես կարելի է ֆեյք օգտատերերի դեմ պայքարել, որովհետեւ մարդն ունի նաեւ անանունության իրավունք, այսինքն, ֆեյք օգտահաշիվները ինչ-որ տեղ նաեւ պաշտպանված են: Բայց առհասարակ ինչ վերաբերվում է այս իշխանությանը, դու չես կարող պայքարել մի բանի դեմ, որը դու խրախուսում ես, դա վարքագիծ է, հետեւաբար ես արձանագրում եմ, որ դա մարդկանց աչքին թոզ փչելու համար է: Լավ կլինի իշխանությունը առաջին հերթին պայքարի այն ֆեյք օգտատերերի դեմ, ովքեր զբաղվում են իշխանության քարոզչությամբ ու ոչ թե զբաղվում են սիրողական, այլ՝ բավականին համակարգված: Նախեւառաջ թող պայքարեն դրա դեմ, եթե ուզում են դաշտը մաքրել, այսինքն, սեփական օրինակով ցույց տան, որ դա անընդունելի է ու չպիտի լինի, հետո նոր իրավական նախագծերով դրա դեմ պայքարեն: Սա իշխանության կողմից ընդամենը արվում է նրա համար, որ ցույց տան, թե տեսեք, մենք պայքարում ենք դրա դեմ, մենք չունենք ֆեյքեր, ֆեյք ֆաբրիկա ու դա դատապարտում ենք: Դա անազնիվ է նրանց կողմից ու անիմաստ ժամանակ են կորցնում»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: