Պաշտպանության նախարարը չպատասխանեց ոչ ՊԲ-ի լուծարման, ոչ էլ 30 տարի բանակ չունենալու մասին հարցերին

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյաննն Ազգային ժողովում է։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների բոլոր հարցերին՝ հորդորելով դրանք ուղղել Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությանը։

«Ես ձեր բոլոր հարցերին հետո կպատասխանեմ: Հիմա , եթե հարցեր ունեք, դիմեք Ալթունյանին»,-ասաց նա:

Լրագրողների հարցերին, թե Արցախի ՊԲ-ն կազմալուծվե՞լ է, ի՞նչ կարծիք ունի «Իմ քայլի» պատգամավորի այն հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել, վերջինս ծիծաղով արձագանքեց և նշեց, որ լրագրողը խանգարում է: Հարությունյանը նաև անպատասխան թողեց գերիների վերադարձի վերաբերյալ հարցը: