Փաշինյանը քննարկում է հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանը քննարկում է հունիս ամսվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Նույնիսկ կոնկրետ օրեր են նշվում՝ հունիսի 6 կամ հունիսի 20, կիրակի օրերը։
Պատկան կառույցներին հանձնարարական է իջեցվել՝ դիտարկել, թե որ օրը կհասցնեն։ Բայց մինչ այդ նա փորձում է համաձայնության գալ ընդդիմադիր դաշտի հետ, հատկապես՝ խորհրդարանական ուժերի, որպեսզի իր հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չառաջադրեն։ ԱԺ ընդդիմությունը դիմադրում է։
Չի բացառվում, որ եթե համաձայնություն չկայանա, Փաշինյանը հրաժարվի իր մտադրությունից։ Հատկապես, որ իշխանական շրջանակները վերջին օրերին շրջանառության մեջ են դրել նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու, դրանից հետո առնվազն վեց ամիս անց ընտրությունները կազմակերպելու միտքը։ Իսկ Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանը, որտեղ կարող են դիտարկել ՀՀ ԸՕ-ն, նշանակված է մարտին, ապրիլին էլ նախագիծը կմտնի խորհրդարան»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան. գործընթացը արդեն սկսվել է. 24News
24News-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան: Ըստ ԱԳՆ-ի աղբյուրների, գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Այս նկարն արվել է հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում...
Փաշինյան կփոխի՞ ԱԳ նախարարին. դուր չի եկել Մոսկվայում նրա հայտարարությունը. «Հրապարակ»
«Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար նշանակված Արա Այվազյանը պաշտոնավարման 100 օրը չի բոլորել, սակայն արդեն լուրեր կան, որ...
Արայիկ Հարությունյան-Վիտալի Բալասանյան փոխհարաբերությունները գնալով դրամատիկ են դառնում. «Հրապարակ»
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռուսական իշխանությունների մոտ փորձում է ինքնուրույն խաղացող երեւալ եւ տարանջատվել...