Փաշինյան կփոխի՞ ԱԳ նախարարին. դուր չի եկել Մոսկվայում նրա հայտարարությունը. «Հրապարակ»
«Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար նշանակված Արա Այվազյանը պաշտոնավարման 100 օրը չի բոլորել, սակայն արդեն լուրեր կան, որ նրանից դժգոհ են՝ ուզում են հանել, կամ ինքն է ուզում հրաժարական տալ։
Սակայն պատճառների մասին ոչինչ չի ասվում։ ԱԳՆ լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ վարչապետ-ԱԳ նախարար տարաձայնությունները սկսվել են դեռեւս անցած տարվանից, երբ Այվազյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 6-ին մեկնեց Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպման։ Դեկտեմբերի 7-ին Այվազյանն ու Լավրովը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ հայտարարություններ արեցին, պատասխանեցին լրագրողների հարցերին։
Պարզվում է՝ Այվազյանի՝ Թուրքիայի մասին խոսքը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին, եւ նա Այվազյանի վերադարձից հետո շատ սուր խոսակցություն է ունեցել նրա հետ, խիստ դիտողություն արել Թուրքիայի մասին ասածների կապակցությամբ։ Մենք դիտեցինք ասուլիսի տեսագրությունը․ Այվազյանը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու վերաբերյալ, հիշատակել է 1915թ․ ցեղասպանությունը եւ թուրքական քաղաքականությունը։
Խոսել է այն մասին, որ Թուրքիան շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը մեր հանդեպ, նշել է ֆուտբոլային դիվանագիտությունը, որը տապալվեց Թուրքիայի մեղքով, եւ անդրադարձել է վերջին պատերազմում նրա խիստ բացասական դերակատարմանը, երբ անմիջականորեն կառավարել է Ադրբեջանի ռազմական գործողությունները, ահաբեկիչներ մատակարարել, ձախողել հրադադարի փորձերը։
Այվազյանն ամփոփել է՝ Անկարան պետք է վերականգնի Հայաստանի եւ միջազգային հանրության վստահությունը, որպեսզի խոսք գնա միջպետական հարաբերությունների մասին։ Ոչ մի սուտ խոսք կամ չափազանցություն։ Մնում է պարզել, թե այս խոսքն ինչու դուր չի եկել Փաշինյանին»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Այս նկարն արվել է հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում...
Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան. գործընթացը արդեն սկսվել է. 24News
24News-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան: Ըստ ԱԳՆ-ի աղբյուրների, գ...
Նոր մանրամասներ հանդիպումից. ինչ են ասել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»
Ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդները փետրվարի 2-ին ի վերջո հանդիպեցին: Այդ հանդիպումը կայացավ ուշ երեկոյան՝ տե...
Քչերը գիտեն, որ Իլհամի և Նիկոլի բանավոր պայմանավորվածություններով փակվում է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը. Մինասյան
Հայաստանում արդեն երկրորդ օրն է՝ հայհոյում են նիկոլական կուսակցության պատգամավորին, ով առաջարկել է մոռանալ, թե ով է սկսե...