
ՀՀ ո՞ր ավտոճանապարհներին է տեղում ձյուն

Փետրվարի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արարատի, Ջերմուկի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: