Երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել
Այսօր գրանցված երկրաշարժի հետևանքով ժամը 20։10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
161 օր գերության մեջ եղած Նարեկը չի հիշում գեթ մեկ օր, որ իրեն կտտանքների ենթարկած չլինեն ադրբեջանցիները
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երիտասարդը ադրբեջանական գերությունից...
Հադրութը հանձնելո՞ւ են. ադրբեջանցիներն անխնա քանդում, այրում են տները, զանգվածային թալան է. «Հրապարակ»
«Մի քանի օր է՝ Արցախից լուրեր են ստացվում, որ Հադրութում ադրբեջանցիներն անխնա վայրագություններ են անում, քանդում, այրում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պառկած էի, դղրդոցի ձեն լսեցի, էրեխեն գոռաց, լույսը գնաց. Վահանում ցնցումից պատերը ճաքել են
Սահմանապահ Վահան գյուղի բնակիչներից մեկը 24News-ին լուսանկարներ է տրամադրել մի քանի ժամ առաջ գրանցված երկրաշարժի հետևանք...
Որոշ համայնքներում, հատկապես հին կառույցներում, փլուզումների դեպքեր կան. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերա...