Վարդենիսում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի տարածք՝ կոտրելով պատն ու լիցքավորման սարքը
Այսօր ավտովթար–հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Տիգրան Ղազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Լյուդվիգ Մելիքյանին պատկանող բենզալցակայանի լիցքավորման սարքին, կոտրել այն, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները ռազմական ոստիկանության և բենզալցակայանի աշխատակիցների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ամբողջությամբ այրվել է բենզալցակայանի լիցքավորման սարքը, բենզալցակայանն էլ կրել է նյութական վնաս, քանի որ բետոնե հենասյուներն ու պատի որոշ հատվածներ նույնպես վնասվել են:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կրկին երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սե...
Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Երկրաշարժ՝ Հայաստանում. Գեղարքունիքում այն զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ, Երևանում 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղդամում պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս երկուսը վիրավորվել են
Աղդամի շրջանում փետրվարի 4-ին ցերեկը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող Գուբադ Զեյնալովան:...