Մրցույթ ՌԴ բուհերում կրթություն ստանալու համար

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝2021-2022ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ռուս հայրենակիցները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր բնակության իրավունք կամ կացության թույլտվություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2020 թ. դրությամբ գրանցում չունեցողներ):

«Դիմում-հարցաթերթիկներն ու պահանջվող փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ 2021 թ. հունվարի 20-ից փետրվարի 20-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝+37410-599 644)»,- ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: