ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Նավալնու գործով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ
Մի խումբ դեմոկրատ և հանրապետական սենատորներ Կոնգրես են ներկայացրել օրինագիծ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով հակառուսական պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է սենատոր Մարկո Ռուբիոյի (հանրապետական, Ֆլորիդա նահանգ) մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Օրինագիծը նախատեսում է կետային պատժամիջոցների սահմանում ռուս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են միջազգային իրավունքի կոպիտ խախտումների մեջ, մասնավորապես խոսքը վերաբերում է Ալեքսեյ Նավալնու թունավորմանն ու բանտարկությանը։
Օրինագիծը վաշինգտոնյան վարչակազմից հաշվետվություն է պահանջում նաև ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ։
Օրինագծի կետերից մեկը նվիրված է «Հյուսիսային հոսք-2» գազատարին։ Կոնգրեսը կարծում է, որ պետքարտուղարը պետք է կոչ անի Գերմանիայի կառավարությանը հրաժարվելու գազատարի կառուցման օժանդակությունից։
Նմանատիպ հոդվածներ
161 օր գերության մեջ եղած Նարեկը չի հիշում գեթ մեկ օր, որ իրեն կտտանքների ենթարկած չլինեն ադրբեջանցիները
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երիտասարդը ադրբեջանական գերությունից...
Արծրուն Հովհաննիսյանը «Աստղիկ» ԲԿ-ում է․ նոր մանրամասներ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է: Irakanum.am-ին հայտ...
Պետբյուջեից՝ 78 մլն դրամ կհատկացվի «Իմ քայլին», 5 մլն դրամ՝ ՀՀԿ-ին, 9 մլն դրամ՝ ԲՀԿ-ին
Պետական բյուջեից կուսակցություններին դրամական աջակցություն կցուցաբերվի: Հարկատուների հաշվին իրենց կուսակցական գործունեու...
Արցախի ՊԲ-ն չի կազմալուծվում. անցում է կատարվում պրոֆեսիոնալ բանակի
Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին տեղ...