Ադամ Շիֆը Ադրբեջանից պահանջում է վերադարձնել հայ գերիներին
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ գրեթե երեք ամիս է անցել եռակողմ հայտարարության ստորագրումից, որը թեպետ րոպեական վերջ դրեց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծած պատերազմին, բայց հայտարարության կետերը չպահպանվեցին և 3 ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:
Ըստ Շիֆի, ԱՄՆ–ը պետք է վերականգնի Մինսկի խմբի հետ աշխատանքը, որպեսզի Արցախի ժողովրդի համար ինքնորոշում և խաղաղություն պահանջի, առաջնահերթությունն էլ պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձը:
«Միացյալ Նահանգների Կոնգրեսում ես իմ գործընկերների հետ աշխատելու եմ, որպեսզի լուրջ պատժամիջոցներ կիրառվեն Թուրքիայի և Ադրբեջանի դեմ Արցախի վրա անօրինական հարձակում իրականացնելու համար։ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է վերադարձնել այնտեղ, որտեղ այն պետք է լինի ՝ պաշտպանելու համար մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»,–ֆեյսբուքյան իր էջում նշել է կոնգրեսականը:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը խոսել է քաղաքացիների վարկերի և փոխառությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ ն...
Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում Փաշինյանից
Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ...
Այսօրվանից Վրաստանը վերականգնել է կանոնավոր չվերթները
Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, Վրաստանը վերականգնել է կանոնավոր չվերթները: Այս մասին հունվարի 22-ին հայտարարել էր Վրաստանի Է...
Թուրքիան նոր համագործակցություն կսկսի. Էրդողանը և Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հեռախոսացրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հեռախոսացրույց են ունեցել, որի ընթացքում քնն...