Այսօրվանից Վրաստանը վերականգնել է կանոնավոր չվերթները
Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, Վրաստանը վերականգնել է կանոնավոր չվերթները: Այս մասին հունվարի 22-ին հայտարարել էր Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
«Փետրվարի 1-ից մենք կվերացնենք կանոնավոր չվերթների սահմանափակումները: Սա նշանակում է, որ մինչ օրս Վրաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, կամ նույնիսկ նոր ավիաընկերությունները, որոնք ցանկանում են մուտք գործել Վրաստան, կկարողանան ժամանակավոր չվերթներ պլանավորել և իրականացնել որոշակի հաճախականությամբ»,- հայտարարել է Թուրնավան՝ հավելելով, որ այս ամենը տեղի կունենա բոլոր տեսակի բժշկական կանոնակարգերի և անվտանգության կանոնների պահպանմամբ:
Հիշեցնենք՝ 2020-ի մարտի 21-ից համավարակի պատճառով Վրաստանը փակեց սահմանն օտարերկրյա քաղաքացիների համար, արգելեց ավիահաղորդակցությունը` բոլոր ուղղություններով։
Վրաստանը կանոնավոր չվերթները աստիճանաբար սկսեց վերականգնել 2020 թվականի օգոստոսին:
Կանոնավոր չվերթների դադարեցման ժամանակահատվածում իրականացվում էին չարտերային թռիչքները դեպի Ստամբուլ, Աթենք, Վարշավա, Կիև, Մինսկ և Թել Ավիվ:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը խոսել է քաղաքացիների վարկերի և փոխառությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ ն...
Ադամ Շիֆը Ադրբեջանից պահանջում է վերադարձնել հայ գերիներին
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ գրեթե երեք ամիս է անցել եռակողմ հայտարարության ստորագրումից, որը թեպետ րոպեակ...
Թուրքիան նոր համագործակցություն կսկսի. Էրդողանը և Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հեռախոսացրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հեռախոսացրույց են ունեցել, որի ընթացքում քնն...
Արցախի նորանշանակ ոստիկանապետը Ջալալ Հարությունյանի եղբայրն է
ԱՀ նախագահի հրամանագրով այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀ ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը նշանակվել է ԱՀ ներքին գործե...