
Նիկոլը նորաթուխ ջահելների՞ն է բերելու դատավոր, որ վկայականը կորցնի, չհիշի՝ ինչ է աշխատում. Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը որ օղակից բավարարում չի ստանում, էդ օղակն ուզում է փոփոխություն կատարի: Հիմա համքոզվեց, որ կան դատավորներ, որոնք վնգստացող չեն, ուզում է չվնգստացող դատավորներին վնգստացողներով փոխարինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Նույն քրեական օրենսգրքով, նույն հոդվածներով գործերը քննվելու են: Հիմա ի՞նչ տարբերություն, թե ով դատավորն է քննելու, կարո՞ղ է այդ դատավորը նոր քրեական օրենսգիրք է ստեղծելու: Ոչ: Այսինքն այստեղ կա միայն մեկ ցանկություն, որ իր համար չվնգստացող դատավորներին փոխարինի վնգստացողներով: Սա է ամբողջ ճշմարտությունը: Ինձ մոտ հարց է առաջանում, էդ ովքե՞ր են վելի պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ավելի մասնագիտացված մոտեցում պետք է ցուցաբերեն: Ոնց որ իրենց նորաթուխները, որ վկայակնը կորցնի, չի հիշի, թե ինչ է աշխատում, էդ նույն ձեւով բերելու են դատավորներին՝ անփորձ, անբան կարգեն դատավոր, որ ասեն՝ այ տղա, սենց ա: Նիկոլ Փաշինյանը հենց առաջին օրը խոստռովանեց, երբ ասաց՝ էդ որ դատավորն է, որ իմ ասածը կարա չանի: Առաջարկում են, որ լինեն խափանման միջոց որոշող դատարան, ես էլ նույն հաջողությամբ կասեմ՝ խուզարկություն որոշող դատարան, առգրավում որոշող դատարան: Ամեն մի քննչական գործողության համար չպետք է նոր դատարան ստեղծեն»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Նշենք, որ կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ, ըստ որի խափանման միջոց ընտրելու գործերոը պետք է քննեն հատուկ այդ հարցերում մասնագիտացած առանձին դատավորներ: