Կրակոցներ՝ Սարի թաղում. դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված 17 պարկուճ
Փետրվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմանում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել, գրում է shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են նշված փողոցի 41 տան մոտ, և դրա արդյունքում վնասվել է Գազպրոմ Արմենիա «Երևան ԳԳՆ»-ին պատկանող վերգետնյա գազատար խողովակը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Երևան ԳԳՆ»-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգի կրակված 17 հատ 5․45 տրամաչափի պարկուճներ։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է փորձաքննություն։
Ըստ աղբյուրի՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն արդեն գիտեն կրակողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ Վնասված վերգետնյա գազատար խողովակը վերանորոգելու նպատակով ողջ գիշեր աշխատել են «Երևան ԳԳՆ»-ի ծառայողները՝ տնտեսական անվտանգության բաժնի մասնագետ՝ Լևոն Թորգոմյանի գլխավորությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ կվնասի
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող...
Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրանի հետ սահմանից ոչ մեծ հեռավորության վրա
Թուրքական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել իրաքյան Սուլեյմանի արվարձանի Շենե գյուղի շրջանում` Իրանի հետ սահմանից ոչ...
Ստեփանակերտի 4 բնակիչն, այդ թվում՝ 2 երեխա, շմոլ գազից թունավորում են ստացել
Փետրվարի 2-ին շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորում են ընդունվել Ստեփ...
Երևանի Բաբաջանյան փողոցում մեքենա է այրվում. ահազանգ
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևանի Բաբաջանյան փողոցում մեքենա է այրվում: Մեզ ահազանգած քաղաքացին նշեց՝ բռնկված հրդ...