Խոշոր ավտովթար Լոռու մարզում. տուժել է պայմանագրային զինծառայող
Լոռու մարզում այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 08:30-ի սահմանում Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Վարոսյանը իր վարած Mercedes մակնիշի 77 ՏZ 771 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հանրախանութի հարևանությամբ գտնվող պատին:
Վթարի հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 45-ամյա Ռուբեն Պեպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորմասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կրկին երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սե...
Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Տղամարդը «Տիր» կրակելու պատրվակով վեց տարեկան երեխային տարել է խոտի դեզի մոտ և սեքսուալ բռնության ենթարկել
Հայաստանում արձանագրվել է մանկահասակ երեխայի նկատմամբ սեռական բռնության զարհուրելի հերթական դեպքը։ Ընդ որում, փոքրիկը սե...
Փոխգնդապետն ու պահեստազորայինը վիճել են, 31-ամյա կապիտանը միջամտել է ու սպանվել. ողբերգական դեպք՝ Գորիսում
Գորիս քաղաքում նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում ողբերգական դեպք է ունեցել. սպանվել է 31-ամյա կապիտան Վահե Մկրտ...