Արայիկ Հարությունյանն իր պլաններն ունի. Ինչ է անում նա «Նիկոլ Փաշինյանի թիկունքում». «Հրապարակ»
«Արցախում խոսում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ վերջին շրջանի մոսկովյան հաճախակի այցերը մի նպատակ ունեն՝ ամրապնդել սեփական իշխանությունը և տարանջատվել Նիկոլ Փաշինյանից։
Նա, ըստ լավատեղյակների, գիտակցում է, որ Փաշինյանի իշխանության վախճանը մոտ է, և նախապես ուզում է ապահովագրել իրեն, «թռնել» հեղափոխական լիդերի նավից, որում հայտնվել էր 2018-ին՝ կրկին «թռնելով» նախկինների ճամբարից։
Ռուսաստանում, ըստ մեր աղբյուրի, արդեն հասկացել են, որ ուղիղ կարող են աշխատել Արցախի հետ, և Արցախը Ռուսաստանին դե ֆակտո միացնելու ճանապարհային քարտեզն արդեն մշակել են, այդ թվում՝ արցախցիներին ռուսական անձնագրեր տալու, Արցախի հետ տրանսպորտային հաղորդակցության ուղիների, մատակարարման, վերակառուցման և այլ հարցեր ևս։
Սա ձեռնտու է նաև Արցախի նախագահին, ով հույս ունի դառնալ Ռուսաստանի համար ավելի վստահելի պարտնյոր, քան Փաշինյանն է, և իր պաշտոնավարումը երկարաձգել Ռուսաստանի միջոցով։ Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ-ն լուծարելու մասին լուրերին, ապա Արցախում գիտեն ընդամենը, որ ՊԲ-ն վերանվանվելու է․ գուցե ինքնապաշտպանական կամ սահմանապահ զորքեր կոչվեն, սակայն գործառույթը նույնն է մնալու»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Այս նկարն արվել է հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում...
Այս պահին ընթանում է վեց առաջնորդների մասնակցությամբ հանդիպումը
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայ...
Նոր մանրամասներ հանդիպումից. ինչ են ասել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»
Ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդները փետրվարի 2-ին ի վերջո հանդիպեցին: Այդ հանդիպումը կայացավ ուշ երեկոյան՝ տե...
Քչերը գիտեն, որ Իլհամի և Նիկոլի բանավոր պայմանավորվածություններով փակվում է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը. Մինասյան
Հայաստանում արդեն երկրորդ օրն է՝ հայհոյում են նիկոլական կուսակցության պատգամավորին, ով առաջարկել է մոռանալ, թե ով է սկսե...