Պատրաստ եմ ձեզ տրամադրել աջակցություն այս տհաս նախաձեռնության անթույլատրելիության մասին. Հովհաննիսյանը՝ լրագրողներին
Իրենցքայլականների հերթական անմեղսունակ նախաձեռնությունն է մեզ հրամցվել, որն ուղղված է լրագրողական աղբյուրների դեմ, մասնավորապես սույն առանձնյակները որոշել են, որ լրագրողները անանուն աղբյուրի իրավունք չունեն հղում տալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Հարգելի՜ լրագրողներ, սիրով պատրաստ եմ ձեզ տրամադրել ցանկացած աջակցություն եւ տեղեկատվություն այս տհաս նախաձեռնության անթույլատրելիության միջազգային իրավական հիմքերի մասին։ Իրենք անգամ չգիտեն՝ ինչի մեջ են ներքաշվում։ «Զանգվածային լրատվության մսսին» օրենքը ասենք փոխեցին, ՄԻԵԴ որոշումներն էլ են փոխելու՞։
Մեր դատարանները դա են պարտավոր կիրառել։ Համ էլ Արցախը վաճառել են միանգամայն ակնառու ձեւով, աղբյուրներն էլ բաց են, հայտնի ու անունով։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ընթանում է վեց առաջնորդների մասնակցությամբ հանդիպումը
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայ...
ՀՀ դեսպանությունը հաստատեց 168.am-ի տեղեկությունը. նախարարը գտնվել է ոչ սթափ վիճակում
168.am-ը գրել էր, որ հունվարի 22-26-ն Իրան գործուղված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ նրա գլխավորած պատվիրակու...
Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի. Միքայել Մինասյան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է.«Ժպիտով հետևում եմ, թե ինչպես են ՊՆ-ում «զարմանում ու զայրանում» ԱԱ...
Սերժ Սարգսյանը պատրաստ է. բեկումնային հանդիպում է սպասվում. Նրա կարծիքը չեն կիսում մյուսները. «Ժողովուրդ»
«Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կա...