ՀՀ դեսպանությունը հաստատեց 168.am-ի տեղեկությունը. նախարարը գտնվել է ոչ սթափ վիճակում
168.am-ը գրել էր, որ հունվարի 22-26-ն Իրան գործուղված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցի վերջին օրն իրանական կողմի նախաձեռնությամբ պետք է այցելեին կաթնամթերք արտադրող «Միհան» ընկերության գործարան՝ ծանոթանալու Իրանի կաթնամթերքի արդյունաբերության ոլորտի հսկաներից մեկի հնարավորություններին: Այցը, սակայն, չէր կայացել:
168.am-ի իրանական հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառը եղել էր այն, որ նախորդ գիշերը նախարար Քերոբյանը եւ պատվիրակության մյուս անդամները մասնակցել են մի խրախճանք-գինարբուքի, արդյունքում՝ առավոտյան նախարարը գտնվել է ոչ սթափ, ավելի ճիշտ՝ ալկոհոլային թունավորման վիճակում: «Միհան» ընկերության տնօրինությունը մեկ ժամ սպասել էր հայկական պատվիրակության ժամանմանը, որից հետո Իրանի ԱԳՆ-ից նրանց տեղեկացրել էին, որ այցը չի կայանալու, քանի որ նախարարը նման վիճակում է:
Այսօր Իրանում ՀՀ դեսպանությունն էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության՝ Իրան այցին վերաբերող հաղորդագրության մեջ հաստատել է 168.am-ի տեղեկությունը, բնականաբար, առանց պատճառները նշելու:
«Ինչ վերաբերում է կաթնամթերքի արտադրության «Միհան» ընկերությանը, ցավում ենք, որ այցը չի կայացել (իրանական կողմին նախապես զգուշացվել է այցի չեղարկման մասին), սակայն հարկ ենք համարում նշել, որ ՀՀ դեսպանը մոտ օրերս պատրաստվում է այցելել հիշյալ ընկերություն եւ քննարկել Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հետ կապված խնդիրներ»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ընթանում է վեց առաջնորդների մասնակցությամբ հանդիպումը
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայ...
Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի. Միքայել Մինասյան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է.«Ժպիտով հետևում եմ, թե ինչպես են ՊՆ-ում «զարմանում ու զայրանում» ԱԱ...
Սերժ Սարգսյանը պատրաստ է. բեկումնային հանդիպում է սպասվում. Նրա կարծիքը չեն կիսում մյուսները. «Ժողովուրդ»
«Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կա...
Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հայտարարությունը
ՀՀ ԱԱԾ-ի կողմից երեկ հրապարակած տեսահաղորդագրությամբ քրեական գործով ինձ մեղսագրվում է ծանր հանցագործություն։Հաշվի առնելո...