Պարզվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը
Պարզվել է հունվարի 30-ին Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ Volkswagen-ը վարել է Երևանի բնակիչ, 22-ամյա Նարեկ Բաղդասարյանը, իսկ Toyota Camry-ն վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Ռուշան Թադևոսյանը:
Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 69-ամյա Ռաֆիկ Թադևոսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդ Ռ. Թադևոսյանը, նրա մյուս ուղևորներ, Երևանի բնակիչ, 58-ամյա Գոհար Սիմոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 6-ամյա Գոհար Թադևոսյանն ու 4-ամյա Ռաֆայել Թադևոսյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի վարորդ Ն. Բաղդասարյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Toyota Camry-ի վարորդի հայրն էր, իսկ վիրավորները նրա ազգականներն են:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կրկին երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սե...
Շամշյանի հաղորդումը, թե կլինիկայի դռները զմռսված են և բժիշկները հօդս են ցնդել կեղծ է
«Բեգլարյան» ԲԿ-ն պարզաբանում է տարածել այսօր մահացած 30-ամյա ծննդկանի դեպքի առնչությամբ եւ հայտնել, որ ծննդկանի հարազատն...
Ողբերգական դեպք Երևանում. դպրոցի բակում հայտնաբերվել է 66-ամյա կնոջ դի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Նոր-նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվ...
Mercedes G63-ը ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել է բետոնե բաժանարար պատին և կողաշրջվել. կա վիրավոր
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատ...