Mercedes G63-ը ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել է բետոնե բաժանարար պատին և կողաշրջվել. կա վիրավոր
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, Երևանի բնակիչ, 45-ամյա Արսեն Ասատրյանը իր վարած Mercedes G63 մակնիշի 60 VN 060 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե բաժանարար պատին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 25-ամյա Վանիկ Խանսամանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կրկին երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սե...
Պարզվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը
Պարզվել է հունվարի 30-ին Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց խոշոր ու ողբերգական ավտովթարի հետ...
Շամշյանի հաղորդումը, թե կլինիկայի դռները զմռսված են և բժիշկները հօդս են ցնդել կեղծ է
«Բեգլարյան» ԲԿ-ն պարզաբանում է տարածել այսօր մահացած 30-ամյա ծննդկանի դեպքի առնչությամբ եւ հայտնել, որ ծննդկանի հարազատն...
Ողբերգական դեպք Երևանում. դպրոցի բակում հայտնաբերվել է 66-ամյա կնոջ դի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Նոր-նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվ...