Մեր մամուլն չգրեց, սակայն Ալիևն իր ասուլիսում արձագանքել է իմ հայտարարությանը. Էդմոն Մարուքյան
Ադրբեջանը բարձրացրել է Գյանջայի քաղաքացիական բնակչության հարցը, մենք էլ բարձրացրել ենք մեր քաղաքացիական բնակչության հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով եվրոպական հարթակներում կատարած աշխատանքի մասին:
Մարուքյանի խոսքերով, տարբերությունն այն է, որ ադրբեջանցիները կարողացել են լրագրողներին ու դեսպաններին տանել, Գյանջան ցույց տալ, սակայն հայկական կողմը չի կարողացել դեսպաններին տանել Արցախ, քանի որ դեսպաններին արգելված է եղել Արցախ այցելելը:
Մարուքյանը հետո հիշեցրեց, որ Գյանջայում տեղի ունեցածից հետ ասաց, որ հենց ադրբեջանցիների բերած ահաբեկիչներն են դա արել ու գցում են հայերի վրա. «Դրանից հետո Ալիևն իր հաջորդ ասուլիսի ժամանակ արձագանքեց ինձ: Մեր մամուլն այդ մասին չգրեց, սակայն արձագանքել է: Ասաց, որ հայ քաղաքական գործիչներն ադրբեջանցիներին են մեղադրում Գյանջայում պայթյուններ կազմակերպելու մեջ»:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...