Մահացած ծննդկանի ամուսինը վստահ է, որ բժշկի մեղքով է կինը մահացել. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր «Բեգլարյան» ԲԿ-ում մահացել է 30-ամյա ծննդկան Նելլի Արշակյանը, ով փետրվարի 1-ին աղջիկ է ունեցել։ 
 

Լրատվամիջոցներին առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փարձաքննություն, այս պահին գործը վարույթում է և այս պահին դեպքի վերաբերյալ մանրամասներ չեն կարող հաղորդել։  
Ոստիկանությունից դեպքի առնչությամբ մեզ հայտնեցին. «Փետրվարի 2-ին ժամը 08.10-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության դիմած 1991թ.ծնված վիրահատությունից հետո մահացել է: 
Մեկնած օպերատիվ խմբին ժամը 11.10-ին մահացած կնոջ ամուսինը հաղորդում է տվել, որ բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով կինը ծննդաբերությունից հետո մահացել է: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Նախապատրաստվում են նյութեր»։

Քաղաքականություն