ՀԱՊԿ-ում ութ խոշոր զորավարժություն կանցկացվի
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ծրագրում է 2021 թ. անցկացնել մինչև ութ խոշոր զորավարժություններ, որոնց մեծ մասը` Տաջիկստանի տարածքում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Ես կարող եմ ասել միայն խոշոր զորավարժությունների մասին. այդպիսիք 8-ն են»,- ասել է Զասը:
Գլխավոր քարտուղարի խոսքով` զորավարժությունների մեծ մասն անցկացվելու է Տաջիկստանի տարածքում, քանի որ 2021 թ. այդ երկիրն է նախագահում ՀԱՊԿ-ում: Մասնավորապես, խոշոր զորավարժություններ են նախատեսված օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, հետախուզական ուժերի և միջոցների մասնակցությամբ:
Զասը հայտնել է, որ զորավարժությունների մեծ մասը նախատեսված է անցկացնել տարվա երկրորդ կեսին` հավելելով, որ ՀԱՊԿ-ը հաշվի է առնում այն ռիսկերն ու իրավիճակները, որ առաջանում են զորավարժությունների մասնակիցների առաջ` կապված կորոնավիրուսի համավարակի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...