ԲՀԿ-ն առանձի՞ն կմասնակցի ընտրություններին. «Փաստ»
«Վերջին շրջանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն ակտիվորեն այցելում են մարզեր ու տեղում հանդիպումներ ունենում: Այս հանդիպումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստ» օրաթերթին:
Մասնավորապես, մեր տեղեկություններով, մարզերում թե՛ կուսակցականները, թե՛ հանդիպումներին մասնակցող այլ քաղաքացիներից շատերը ԲՀԿ-ական պատգամավորներին հորդորել են քաղաքական գործընթացները վարել ինքնուրույն եւ առհասարակ արտահերթ ընտրություններ անցկացվելու դեպքում դրանց մասնակցել առանձին ցուցակով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, առանց որեւէ դաշինքի:
Նույն աղբյուրները փոխանցում են, որ քննարկումների ժամանակ քանիցս արծարծվել է «17»-ի ֆորմատի հարցը, նշվել է, որ 17-ի ֆորմատի կազմավորման ժամանակ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է եղել:
Իսկ հիմա, երբ ազատության մեջ է, ժողովրդի ակնկալիքը Գագիկ Ծառուկյանից առավել քան բարձր է, քանզի վերջինս ժողովրդի համար ընդունելի եւ սիրված կերպար է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, պատգամավորները խոստացել են ժողովրդի ձայնը անձամբ Գագիկ Ծառուկյանին փոխանցել»: Գրում է «Փաստ» օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ընթանում է վեց առաջնորդների մասնակցությամբ հանդիպումը
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայ...
ՀՀ դեսպանությունը հաստատեց 168.am-ի տեղեկությունը. նախարարը գտնվել է ոչ սթափ վիճակում
168.am-ը գրել էր, որ հունվարի 22-26-ն Իրան գործուղված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ նրա գլխավորած պատվիրակու...
Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի. Միքայել Մինասյան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է.«Ժպիտով հետևում եմ, թե ինչպես են ՊՆ-ում «զարմանում ու զայրանում» ԱԱ...
Սերժ Սարգսյանը պատրաստ է. բեկումնային հանդիպում է սպասվում. Նրա կարծիքը չեն կիսում մյուսները. «Ժողովուրդ»
«Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կա...