Պատահարներ
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են դեղամիջոցի փոխարեն թմրանյութի փոխանցումը դատապարտյալին
Unknown
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 1-ի ժամը 16:10-ի սահմաններում զննության են ենթարկել քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից դատապարտյալ Ս. Հ.-ի անվամբ բերված դեղորայքը։ Զննության արդյունքում «Катафаст» անվանմամբ, ջրում լուծելու համար նախատեսված փոշենման դեղամիջոցի՝ գործարանային 2 զիպ-փաթեթներում քողարկված հայտնաբերել են նշված դեղամիջոցի փոխարեն լցված հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 1.03 գրամ և 0.67 գրամ զանգվածներ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր
Unknown
«Նաիրիտ» գործարանում 41-ամյա տղամարդն աշխատանք կատարելիս 3-րդ հարկից ընկել է ու մահացել
Unknown
Հրդեհ ավտոմեքենայում. Nissan Tiida–ի 39–ամյա վարորդն այրվածքներ է ստացել
Unknown
Աբովյան քաղաքում բախվել են ВАЗ 21010-ն ու Nissan-ը. Nissan-ի մեջ հայտնաբերվել է ատրճանակ եւ ոստիկանական դուբինկա
Unknown