Թուրքական արտադրության զրահամեքենաները սկսել են արտահանվել այլ երկրներ
Վերջին տարիներին թուրքական ընկերությունների կողմից նախագծված ու սերիական արտադրության մեջ դրված մի քանի տեսակի զրահամեքենաները սկսել են հետաքրքրություն առաջացնել նաև արտաքին շուկաներում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Դրա ամենաթարմ օրինակը օրեր առաջ Քենիայի ԶՈւ-ի արած հայտարարությունն էր, որի համաձայն, քենիական կողմը պատրաստվում է գնել թուրքական «Katmerciler» ռազմաարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող «Hızır» (Հըզըր) տեսակի 118 զրահապատ մեքենաներ։ Կնքվելիք գործարքի գինը կազմում է մոտ 70 մլն դոլար:
Այս զրահամեքենաների առաջին վաճառքը Թուրքիաից դուրս տեղի է ունեցել նախորդ տարի ու կազմել է 20.1 մլն դոլար: Դրանք գնած երկրի անունը դեռևս չի հրապարակվել:
Հաղորդվում է, որ «Hızır»-ի «Ateş» անունով տարբերակը, որը նախատեսված է սահմանապահ ծառայության համար ու կարող է կրակ արձակել թիրախների վրա, նույնպես մոտ ապագայում կմտնի մի «բարեկամ երկրի» սպառազինության մեջ: Նույնը նշվում է նաև թուրքական արտադրության «Khan» տեսակի հետաևակի փոխադրման համար նախատեսված զրահամեքենայի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Նոր երկրաշարժ՝ Հայաստանում. այն զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում
Նոր երկրաշարժ՝ Երևանից 13 կմ դեպի հարավ-արևմուտք. էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը՝ , Արարատի մարզի մի շարք բն...
Սպանություն Առինջ գյուղի «Ծիրանի այգի» ռեստորանում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan. com
Երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը &nb...
Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Հադրութի, Ֆիզուլու և Ջաբրայիլի ուղղություններում հունվարի 16-ին իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում...
2020 թ-ին ԱԺ-ի կողմից 1.300.000.000 դրամ է վերադարձվել բյուջե. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ հայտնելով, որ 2020 թվականին ԱԺ-ի կողմից 1.300.000.000 դրամ է վե...