ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդը պետք է թմրամիջոցները տեղադրեր տարբեր վայրերում. Ոստիկանների բացահայտումը
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Հերթական դեպքը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին:
Հունվարի 27-ին քրեական հետախույզները մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Սարի թաղի 26-ամյա մի բնակչի:
Կասկածվողի պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված 11 փաթեթներից 7-ում առկա էր սպիտակ բյուրեղանման զանգված, երկուսում՝ սուր հոտով շագանակագույն զանգված, մյուս երկու փաթեթներում յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգվածներ էին:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է. անհայտ անձը փողի դիմաց հանձնարարել էր փաթեթները, իրացնելու նպատակով, տեղադրել տարբեր հասցեներում: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Փլուզվել է մայրուղու հսկայական հատված
Կալիֆոռնիայի մայրուղիներից մեկի հսկայական հատված փլուզվել է` սահելով օվկիանոս: Պատճառը ձնամրրիկն է, տեղեկացնում է CNN-ը:...
6 շաբաթական երեխան մահացել է մկրտության հետևանքով.The Guardian
Ռումինիայում Ուղղափառ եկեղեցին հայտնվել է սկանդալի կիզակետում, երբ մկրտության արարողությունից հետո սրտի կաթվածի հետևանքո...
Պայթյունի հետևանքով չորսհարկանի հյուրանոց Է փլուզվել
Հունաստանի Կաստորիա հյուսիսային քաղաքում չորսհարկանի չաշխատող հյուրանոց Է ավերվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդ...
Ամուսինը դանակով հարվածել է կնոջը,հետո իրեն
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 2-ին Երևանում տեղի ունեցած...