Պայթյուն և փլուզում Հրազդան քաղաքի բնակելի շենքերից մեկում
Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի 1-ին հարկում գտնվող բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել, գրում է shamshyan.com-ը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զուրաբյանը։
Ըստ նախնական տեղեկության՝ պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում տեղադրված գազի վառարանից, որի արդյունքում խոհանոցի միջնապատերը փլուզվել են։ Տուժածներ չկան։
Աղբյուրը նաև հայտնում է, որ բնակարանում ապրում են ամուսիններ, նրանք ննջասենյակում են եղել, երբ տեղի է ունեցել դեպքը։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Նմանատիպ հոդվածներ
Ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ կվնասի
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող...
Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրանի հետ սահմանից ոչ մեծ հեռավորության վրա
Թուրքական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել իրաքյան Սուլեյմանի արվարձանի Շենե գյուղի շրջանում` Իրանի հետ սահմանից ոչ...
Արագածոտնի մարզում 37-ամյա կինը հայտնել է, որ ամուսինն ու սկեսրայրը փորձել են իրեն բռնաբարել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Արագածոտնի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաս...
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...