
Նիկոլ, ուղիղ եթերում հրավիրում եմ քեզ բանավեճի. Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ, ուղիղ եթերում հրավիրում եմ քեզ բանավեճի: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես ասում եմ՝ այո, Նիկոլ, եթե դու հոկտեմբերի 19-ին ընդունեիր ՌԴ նախագահի առաջարկը եւ պատերազմը կանգներ, Շուշին մնար հայկական վերահսկողության տակ, ես գրում եւ ստորագրում եմ, որ մեկ ադրբեջանցի անգամ Շուշի չէր վերադառնալու: Եթե հիմա Արցախի նխագահը հայտարարի՝ տալիս եմ անվտանգության բացառիկ երաշխիքներ, թող ադրբեջանցիները վերադառնան Ստեփանակերտ, մի ադրբեջանցի չի վերադառնա: Նախ, Շուշիի ամբողջ բնակֆոնդը զբաղված է եւ անգամ տեխնիկապես դա հնարավոր չէր լինելու: Ալիեւը գրավյալ տարածքներում այնպիսի սոցւիալական փաթեթներ է խոստանում, որ գնան վերաբնակեցվեն Շուիշիում, հադրութում, Քելբաջրում, բայց չեն գնում: Նույն տրամաբանությամբ, Խոջալուն՝ Իվանյանը, որը 99 տոկոսով բնակեցված է եղել ադրբեջանցիներով, հիմա հայկական վերահսկողության տակ է: Բա ինչի՞ մի ադրբեջանցի չի գնում: Նույնկերպ ոչ մի հայ չի վերադառնա Սումգայիթ, Բաքու, Մարաղա»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: