ՄԱԿ-ի հայտարարությունը հայ ռազմագերների վերաբերյալ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները հանդես են եկել կոչով և հորդորել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով գերեվարված բոլոր գերիներին և այլ պահվող անձանց։ Հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ–ի կայքում։
«Բոլոր նրանք, ովքեր ազատությունից զրկվել են հակամարտության պատճառով, պետք է վերադառնան իրենց տներ` համաձայն 2020–ի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանագրի»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ ՄԱԿ–ի փորձագետների` զոհվածների աճյուններն էլ պետք է վերադարձնեն ընտանիքներին` պատշաճ կերպով թաղումներ կազմակերպելու համար։
«Անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ չհայտնելն ու մահացածների աճյունների հանձնումը մերժելն անթույլատրելի է և նշանակում է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից հանձն առած պատասխանատվությունից խուսափում», – գրված է ՄԱԿ–ի հայտարարության մեջ։
ՄԱԿ–ում նաև անհանգստացած են այն լուրերից, որ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև սպանվել են։ Փորձագետները դիմում են երկու կողմին էլ` առանց հստակեցնելու, թե որ կողմն է խոշտանգումների ենթարկել գերիներին։
«Մենք դիմում ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին` իրականացնել մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ հետաքննություն հակամարտության ընթացքում կատարված մարդու իրավունքների լուրջ խախտումների մեղադրանքների վերաբերյալ և հանցագործներին պատասխանատվության ենթարկել և տուժածներին հատուցել», - գրված է հայտարարությունում։
Նշվում է, որ փորձագետները կշարունակեն համագործակցել երկու երկրների իշխանությունների հետ և վերահսկել իրավիճակը:
Նշենք, որ համաձայն Արցախի ՄԻՊ–ի զեկույցի` 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանվել է 60 քաղաքացիական անձ, այդ թվում՝ թիրախային հարվածների հետևանքով՝ 39, իսկ գերեվարման մեջ՝ 21 քաղաքացիական անձ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում. ինքնաթիռն արդեն օդում է
Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հի...
Արոնյանը հրաժարվում է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո. պարզաբանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներք...
Առողջապահության նախարարությունը հրապարակել է այն լաբարատորիաների ցանկը, որոնք ընդգրկվել են «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագրում
Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուս...
Մեզ պատրաստ են եղել ուղարկել 7000 կամավորական, այն դեպքում, երբ Շուշիի պաշտպանության համար 3000 զինվորի կարիք ունեինք.Հոխիկյան
2020թ․ հոկտեմբերի 6-ին երբ մեր կամավորական ջոկատով մեկնում էինք Արցախ, ծանոթացա Ֆրանսիայից և ՌԴ-ից եկած հայերի հետ։ Նեղս...