Ռուսաստանի ամբողջ տարածքում բողոքի ցույցեր են. կան բերման ենթարկվածներ
Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին սատարող բողոքի ցույցերի ժամանակ, որոնք անցկացվում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում հունվարի 31-ին, արդեն բերման է ենթարկվել 553 նարդ:
Ալեքսեյ Նավալնիի պաշտպանությանն ուղղված ապօրինի ցույցերից առաջ Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը շրջափակել է քաղաքի կենտրոնը: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ» պարբերականը:
1 կիլոմետր շառավղով անհնար է անցնել Նևսկի պողոտայի և մոտակա փողոցների երկայնքով. Պալատային հրապարակը փակ է: Փակ են նաև մետրոյի մոտակա կայարանները: Տեղի են ունեցել ձերբակալություններ:
«Հանրային անվտանգության միջոցառումների ուժեղացումը ազդել է հասարակական ցամաքային տրանսպորտի շահագործման վրա», - ասված է քաղաքի տրանսպորտային կոմիտեի հայտարարության մեջ:
Ներկա պահին ամենաշատ բերման ենթարկվածները Վլադիվոստոկում են (112 մարդ): Բերման ենթարկվածների ամենամեծ թվով քաղաքների ցանկում են նաեւ Կրասնոյարսկը (84), Նովոսիբիրսկը (73), Նովոկուզնեցկը (31), Իրկուտսկը (27) եւ Բարնաուլը (26):
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավակնին ձերբակալվել էր Շերեմետևո օդանավակայանում՝ հունվարի 17-ին, Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիությունից հրաժարվելու և այդ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու մասին է ՊՆ-ի հայտարարությունը
Զինվորական հաշվառումից հանվում են օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք:...
Համաշխարհային էլիտաների ընտրությունը, կանգ է առել «Մեծ Թուրանի» մասին երազողի` Էրդողանի վրա
Քաղաքական մեկնաբան Անատոլի Վասերմանն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին ու նշել.&nb...
Նոր թակարդ է լարվում. Դավիթ Իշխանյանը խոսում է Վիտալի Բալասանյանի ԱԽ համատեղ նիստերին չմասնակցելու մասին
Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ Արցախի անվտանգության երաշխավորի իրական դերը ստանձնել և այսօր շատ լուրջ հարցականի տ...
Ռուսաստանին առանց հայ Արցախ պետք չէ ու սա ուզում եմ հասկանան նրանք, ովքեր տրամադրված են լքել իրենց հայրենիքը. քաղաքագետ
Արցախցի քաղաքագետ, Ապրիլյան և արցախյան վերջին պատերազմների մասնակից Ժիրայր Ազիզյանն ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցի ըն...