Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանի անդրադարձը պատերազմը կանգնեցնելու հնարավորություններին

Նաիրա Զոհրաբյանի անդրադարձը պատերազմը կանգնեցնելու հնարավորություններին
Հոկտեմբերի 14-ին եւս կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հոկտեմբերի 14-ին եւս կար հնարավորություն կանգնեցնել…

Հոկտեմբերի 14-ին եւս կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

«Հոկտեմբերի 14-ին եւս կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը։ 

Հոկտեմբերի 14-ին մեր զոհերի թիվը, ըստ պաշտոնական հայտարարության, չէր անցնում 800-ը։ 

Հոկտեմբերի 14-ին հնարավորություն կար նաեւ երկրորդ փուլում լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ 

Նիկոլ Փաշինյանը այս առաջարկը եւս մերժել է՝ համարելով լավրովյան վատ պլան։ 

Հիմա մենք ունենք 75 տոկոս կորսված Արցախ, հազարավոր զոհեր, հազարավոր անհետ կորածներ, հազարավոր հաշմվածներ եւ տասնյակ հազարավոր տեղահանվածներ։ 

Իսկ Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես օգտագործելով Արծրուն Հովհաննիսյանի լեքսիկոնը, հայտարարեց Ալիեւը՝ «գյոռբագոռ» եղավ։ 

Ահա այսպես»։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Քաղաքացիությունից հրաժարվելու և այդ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու մասին է ՊՆ-ի հայտարարությունը

Զինվորական հաշվառումից հանվում են օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք:...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250