Հրազդանի կիրճում ծառից կախված վիճակում է հայտնաբերվել 15-ամյա տղան
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խումբը երեկվանից որոնողական աշխատանքների արդյունքում Հրազդան կիրճում ծառից կախված հայտնաբերել են 15-ամյա Հ. Ն.-ի դին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Հիշեցնեմ, որ հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։
Հունվարի 31-ին, 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Հ․ Ն․-ի դին։
Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի անհետ կորելու մասին տեղեկություններ էին տարածվել, նրան փնտրում էին քաղաքի տարբեր հատվածներում։
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորած անչափահաս տղան հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. հարուցվել է քրեական գործ
Ծառից կախված հայտնաբերված 15-ամյա տղայի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից...
Փորձել են խեղդամահ անել «Արեշ» հյուրանոցային համալիրի տնօրենին
Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում սպանության փորձի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: ...
Սիրիական Աֆրինում պայթյուն է որոտացել. կան զոհեր
Պայթյուն է որոտացել Սիրիայի Հալեպ նահանգի՝ թուրքական վերահսկողության տակ գտնվող Աֆրին քաղաքում, ինչի հետևանքով վեց քաղաք...
Մինեսոտայի կլինիկաներից մեկում կրակոցներ են հնչել․ 5 մարդ վիրավորվել է
Առնվազն հինգ մարդ է վիրավորվել Բաֆալո քաղաքի (Մինեսոտայի նահանգ) հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այս մ...