Արայիկ Հարությունյանի նկարիչ սանիկը ՊՎԾ-ում պաշտոն է ստացել. Factor
Նկարիչ Դավիթ Դանիելյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի օգնական, նա համակարգելու է մամուլի հետ աշխատանքները։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Դավիթ Դանիելյանը։
«Նա նաև ասաց, որ աշխատանքի առաջարկն ստացել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանից։ Նշենք, որ Դավիթ Դանիելյանը մինչ այս զբաղեցրել է մշակույթի նախարարի օգնականի պաշտոնը։ Նա ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի սանիկն է և Սյունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մորաքրոջ որդին։
Factor.am-ի հարցին՝ որքանո՞վ են քավորն ու մորաքրոջ որդին նպաստել, որ ՊՎԾ-ում աշխատանքի անցնի, Դավիթ Դանիելյանը վստահեցրեց, որ նրանք նշանակվելուց հետո են տեղեկացել։ Պետական վերահսկողական ծառայությունում, փաստորեն, սանիկներին աշխատանքով ապահովելու հարցում անտարբեր չեն։ Լրատվամիջոցը 2019 թվականին էլ գրել էր, որ ՊՎԾ այն ժամանակվա պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն իր սանիկ Արթուր Նահապետյանին է աշխատանքի տեղավորել կառույցում, որպես վարչության պետի տեղակալ։ Վերջինս, սակայն, Քյարամյանի հետ տեղափոխվեց ԱԱԾ»,- գրում է կայքը։
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը պնդել է, որ իր տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դ...
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով պատասխանել է լրագրողի Շուշիի մասին հարցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով կրկին անդրադարձավ Շուշիին և իր՝ դրա մասին արված հայտարարություններին։ Փ...
Հայաստանի ղեկավարներից ով ինչքանով է ավելացրել պետական պարտքը. տնտեսագետ Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս անգամ վերլուծել է, թե Հ...
5 հայ գերիներին փոխանակել են Անար Գիասի Մամեդովի հետ, որը պատիժը կրում էր Վարդաշեն ՔԿ-ում
Ադրբեջանին հանձնված քաղաքացին իր պատիժն էր կրում Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, նա դատապարտվել է սահմանն ապօ...