Ջալալ Հարությունյանը պնդել է, որ իր տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դեմ մահափարձի փաստի առիթով։
Mediaport տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատարը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում է կասկածում՝ ասելով զարմացած է, որ մինչև հիմա չեն կարողանում գտնել։
Նա պնդել է, որ իր տեղաշարժի կոորդինատները, թե ինքն ուր ու ինչ մեքենայով է տեղաշարժում, ադրբեջանցիներն ինքնուրույն չէին կարող իմանալ։
Հայկական մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը, որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով, որոնք չեն կրակել:
Ըստ աբյուրի, կա վարկած, որ եղել է բաց կապով Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով պատասխանել է լրագրողի Շուշիի մասին հարցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով կրկին անդրադարձավ Շուշիին և իր՝ դրա մասին արված հայտարարություններին։ Փ...
Հայաստանի ղեկավարներից ով ինչքանով է ավելացրել պետական պարտքը. տնտեսագետ Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս անգամ վերլուծել է, թե Հ...
5 հայ գերիներին փոխանակել են Անար Գիասի Մամեդովի հետ, որը պատիժը կրում էր Վարդաշեն ՔԿ-ում
Ադրբեջանին հանձնված քաղաքացին իր պատիժն էր կրում Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, նա դատապարտվել է սահմանն ապօ...
«Ձեր պատասխանը դիտարկում եմ որպես լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ». Փաշինյանին հարց տված լրագրողն արձագանքել է նրան
Լրագրող Լիա Սարգսյանը արձագանքել է Փաշինյանի այսօրվա լավին՝ արձանագրելով, որ նա այդպես էլ չասաց, որ Շուշին հայկական է:«Պ...