Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով պատասխանել է լրագրողի Շուշիի մասին հարցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով կրկին անդրադարձավ Շուշիին և իր՝ դրա մասին արված հայտարարություններին։
Փաշինյանը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում եղել է խոսակցություն պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին և որ ադրբեջանական կողմը նաև այլոց շարում պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ։
«Ըստ էության, խոսքը վերաբերվում էր 1992 թվականի ժողովրդագրական ստատուս քվոն վերականգնելու մասին։ Երբ որ մենք արդեն համաձայնվել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել առաջ եկավ նոր պայման։ Այդ նոր պայմանը հետևյլան էր, որ Շուշի պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները՝ համաձայն 1992 թվականի՝ Շուշիի ազատագրումից առաջ գոյություն ունեցած ստատուս քվոյի։ Իսկ 1992 թվականի արձանագրության համաձայն, այն ինչ որ ուղիղ առաջարկվում էր, հետևյալն էր Շուշի քաղաքում պետք է լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն»։
Փաշինյանն ասում է, որ երբ որ այս տեղեկոթյունը պարզ դարձավ, շատերն իրեն մեղադրում էին, որ տարբերակ է եղել, որ Շուշին կարող էր կարգավիճակով մնալ հայկական, բայց ինքն այդ հնարավորությունը չի օգտագործել։ Փաշինյանն ասաց, որ նաև խորհրդարանական ամբիոնից հնչեցրած մտքով ինքը արձագանքել է ընդամենը այդ իրողությունը և արձագանքներին.
«Այդ ովքե՞ր են և ինչպե՞ս են համարում, որ երբ որ Շուշիում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն՝ իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո, ինչպես պատգամավորն է հարցնում»։
Նիկոլ Փաշինյանը մեջբերեց Նաիրա Զոհրաբյանի հարցը, ըստ որի պատգամավորն ուզում էր իմանալ, թե ինչու ինքը չի համաձայնել ՌԴ նախագահի այն առաջարկին, որ շատ ավելի շահեկան պայմաններով կարող էր կանգնեցնել պատերազմը՝ Շուշին մնալով հայկական վերահսկողության ներքո։
«Ես պատասխանում եմ, որ պատերազմը կանգնեցնելու այդ պայմանը 90 և ավել տոկոս ադրբեջանական բնակչություն ունենալն էր և այդ կարգավիճակով Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով՝ խոսքը իր ընթացիկ կարգավիճակի մասին էր, ոչ թե ծագումնաբանության։
Մենք այստեղ պատմական հարց չենք քննարկել, թե Շուշին ո՞վ է հիմնադրել, ովքեր են ապրել 20-րդ դարի սկզբին, այլ քննարկել ենք մի շատ կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու նախապայման է առաջադրվել՝ փախստականների վերադարձը Շուշի, ինչը իմ կարծիքով որևէ կերպ չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում, առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման և մենք կարող ենք ասել, որ այն գտնվում է հայկական վերահսկողության ներքո»։