Հասարակություն

Ուժը կորցրած են ճանաչվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀԷԿ–երի լիցենզիաները

Ուժը կորցրած են ճանաչվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀԷԿ–երի լիցենզիաները

Արցախում ուժը կորցրած են ճանաչվել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մի շարք հիդրոէլեկտրակայանների արտադրության լիցենզիաները: Տեղեկությունը հայտնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից:

«Հանձնաժողովի՝ հունվարի 29-ին կայացած նիստում,   որոշվել է ուժը կորցրած ճանաչել՝ «Ջեներալ էներջի» ՍՊ ընկերության «ՉԱՐՀԷԿ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Քարվաճառ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Լեվ-1» ՓՀԷԿ-ի, «Զանգեզուր ԷԶՇ» ՍՊ ընկերության «Զանգեզուր» ՓՀԷԿ-ի, «ՄՌԱՎ» ՍՊ ընկերության «Մռավ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-1» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-2» ՓՀԷԿ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաները՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը: Միաժամանակ, ընկերություններն ազատվել են բանկի երաշխիքային պարտավորությունից»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ: Կորցրած ՀԷԿ–երը ենթակայաններով մոտ 200 մլն դոլարի կարող են հասնել. բոլորը մասնավոր սեփականություն են եղել։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250