ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ Արցախ». Միշան Պեգովի և Երմակովի հետ տեսահոլովակ է ներկայացրել
Արցախցի հայտնի երգիչ Միշա Գրիգորյանը (Michel Grig) ռուս ռազմական լրագրողներ Տիմոֆեյ Երմակովի և Սեմյոն Պեգովի հետ տեսահոլովակ է ձայնագրել՝ նվիրված արցախյան 2-րդ պատերազմին։
Միշան հունվարի 28-ին տեսահոլովակը տեղադրել է YouTube-ի իր ալիքում՝ Հայոց Բանակի օրվա առթիվ։
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են, պաշտպանում են իրենց հայրենիքը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը տվել են հայրենիքի համար: Շնորհակալություն բոլորին, որոնք չկորցրին պատիվն ու արժանապատվությունը և պաշտպանեցին մեր երկրի խաղաղությունը։ Ուժ ու համբերություն Հայաստանի ու Արցախի ժողովրդին»,- գրել է երգիչը։
Նա նաև հայտնել է, որ ռազմական լրագրող Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը շուտով Արցախի մասին ֆիլմ կներկայացնեն, և երգը կլինի այդ ֆիլմի սաունդթրեքը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են շիրակցի հինգ գերիները ժամանում Երևան
Հինգ զինծառայողներն այժմ Մուրացանի հոսպիտալում են։ Նրանք արդեն անցել են առաջնային բուժզննումը, նրանց արդեն կարող են տեսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Լրագրող Լիա Սարգսյանին ահաբեկում և հետապնդում են
Լիա Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․«Չեմ լռելու: Այսօր այս երկու ստահակները ահաբեկում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորին ստիպել են ջնջել այն տեսանյութը, որում պատմում է զինվորների կեցության անմխիթար պայմանների մասին
Զինծառայող Անդրանիկ Պողոսյանն, ով տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված էր մեր սահմանային դիրքերում տեղադրված վրաններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանը՝ Լոս Անջելեսի օդանավակայանում
Աննա Հակոբյանն արդեն ԱՄՆ-ում է: Մի քանի ժամ առաջ նրա օդանավը վայրէջք է կատարել օդանավակայանում:Թե ինչու է Նիկոլ Փաշինյան...