ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորին ստիպել են ջնջել այն տեսանյութը, որում պատմում է զինվորների կեցության անմխիթար պայմանների մասին
Զինծառայող Անդրանիկ Պողոսյանն, ով տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված էր մեր սահմանային դիրքերում տեղադրված վրաններում զինվորների կեցության անմխիթար պայմանները, ֆեսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իրեն ստիպել են ջնջել տեսանյութը:
«Երբ, որ պատերազմական դրության ժամանակ մարտական դիրքերից լայֆ են մտնում ու ի շահ վարչապետի սաղ ազգին հայհոյում են` էդ լայֆը պետական մասշտաբով դնում Երևանի կենտրոնական հրապարակում հեռուստացույցով ցույց են տալիս։ Իսկ ես, որ վարչապետին ի շահ չեմ խոսում, բայց խոսում եմ ի շահ բանակի, կարևոր խնդիրներ եմ բարձրացնում, որ հետևողական լինեն ու բանակը ոտքի կանգնեցնեն` դառնում եմ հանցանք կատարած, որովհետև զինծառայողին չի թույլատրվում լայֆ մտնել ու ես ստիպված եմ լինում լայֆս ջնջել, որովհետև չեմ կարա իմ մասին մտածող հրամանատարիս խոսքն անտեսել։
Դեմոկրատիա.... դեմոկրատիա.... ո՞ւրա ձեր դեմոկրատիան»,- գրել է նա»:
Թեև նա ստիպված ջնջել է տեսանյութը, սակայն այն ներբեռնել ու վերահրապարակել են բազմաթիվ հարթակներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանը՝ Լոս Անջելեսի օդանավակայանում
Աննա Հակոբյանն արդեն ԱՄՆ-ում է: Մի քանի ժամ առաջ նրա օդանավը վայրէջք է կատարել օդանավակայանում:Թե ինչու է Նիկոլ Փաշինյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն ինչ կորցրել եմ, թխվածքների փոքր արտադրամասս փակվեց. առաջին չվերթների ուղևորները հիմնականում ՌԴ քաղաքացիներն են
Ռուսաստան մեկնող հայերը դեպի ՌԴ ավիատոմսերի արժեքների կտրուկ աճ են նկատում։ NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեպի ՌԴ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալություններ են սկսվել Մոսկվայի Մանեժնայա հրապարակում, որտեղ ընթանում են Նավալնու կողմնակիցների հավաքները
Ձերբակալություններ են սկսվել Մոսկվայի Մանեժնայա հրապարակում, որտեղ ընթանում են Նավալնու կողմնակիցների հավաքները:Հիշեցնեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ Արցախ». Միշան Պեգովի և Երմակովի հետ տեսահոլովակ է ներկայացրել
Արցախցի հայտնի երգիչ Միշա Գրիգորյանը (Michel Grig) ռուս ռազմական լրագրողներ Տիմոֆեյ Երմակովի և Սեմյոն Պեգովի հետ տեսահոլ...