Նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հարցաքննել են 4 օր մարզպետարանի շենք չգնալու համար

Ավարտվեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հարցաքննությունը, որը վերաբերել է 4 օր մարզպետարան չգնալու հարցին։ Այս մասին քիչ առաջ հայտարարել են փաստաբանները։

Տարածված հայտարարության մեջ ասվում է

«Վերջինս հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, սակայն ընդհանուր առմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված հարցերը կրել են մերկացնող բնույթ, որոնց ի դեպ տրվել են սպառիչ պատասխաններ։

Հարցաքննության ամենասկզբից տեղեկացանք, որ քրեական գործը հարուցվել է դեռ 2020 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ պ-ն Հակոբյանին հարցաքննությանը հրավիրելուց 11 ամիս առաջ։

Մեր կողմից բնականաբար գրավոր հայտարարություն արվեց այն մասին, որ այս գործընթացը կրում է բացառապես քաղաքական բնույթ, քանի որ քրեական գործի հարուցումից միայն 11 ամիս անց պ-ն Հակոբյանին հարցաքննությանը հրավորելն,այն էլ վերջինիս կողմից քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց հետո ոչ այլ ինչ է քաղաքական հետապնդում։ Նախաքննության գաղտնիքով պայմանավորված չենք կարող հարցաքննությւնից շատ տեղեկություններ հայտնել, ընդամենը տեղեկացնենք հասարակությանը, որ խոսքը գնում էր պ-ն Հակոբյանի կողմից 4 աշխատանքային օր իբրեւ աշխատանքի չներկայանալու մասին։ Կրկնում ենք ՝ 4 աշխատանքային օր: Տվյալ հանգամանքի կապակցությամբ նույնպես տրվել է սպառիչ պարզաբանում, ինչպես նաեւ իրավական հարթությունում հիմնավորել ենք, որ տվյալ պայմաններում որեւէ հացագործության եւ հատկապես յուրացմամ եւ վատման հացակազմի մասին խոսք չի կարող գնալ:

Հավելենք, որ մարզպետի պաշտոնը քաղաքական է, ինչպես նաեւ ներկայացուցչական, որի աշխատանքային ժամանակը նորմատիվացված չէ, հետեւաբար նրա կողմից աշխատանքի վայրում ֆիզիկապես չգտնվելը չի նշանակում միեւնույն ժամանակ նրա կողմից աշխատանքային ռեժիմի մեջ չգտնվել։

Քաղաքականություն