«Մոսկվիչը» բախվել է գազատարին, BMW-ն էլ՝ բազալտե հենապատին. կան վիրավորներ
Հունվարի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արագածավան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 41-ամյա Հրայր Ավետիսյանի վարած BMW մակնիշի և 40-ամյա Մնացական Քոչարյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «Մոսկվիչը» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բազալտե հենապատին: Վթարի հետևանքով Հ. Ավետիսյանն ու նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 51-ամյա Բաբկեն Մինասյանը, 73-ամյա Զվարթ Մինասյանն ու 44-ամյա Գայանե Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կրկին երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սե...
Ճակատեն գյուղի գերեզմանատանը ավտոմեքենա է այրվել
Հունվարի 29-ին, ժամը 20։29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճակատեն գյուղի գերե...
Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերևարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը
Ֆեյսբուքյան օգտատեր Մացակ Փոլադյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ կողոպտել են Ադրբեջանի կողմից գերևարված լիբանանահայ...
ՌԴ-ում 21-ամյա ֆուտբոլիստ է սպանվել
Օմսի «Իրտիշի» 21-ամյա ֆուտբոլիստ Եգոր Դրոբիշը մահացել է դանակի հարվածներից ստացած վնասվածքների հետևանքով:Դրոբիշը հունվար...