Մեկ ուրախացնող ու մեկ տխրեցնող հանգամանք՝ Հայաստանի մասին Իրանի ԱԳ նախարարի հայտարարության մեջ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի արտգործնախարարի՝ Երևանում արած հայտարարություններից ամենակարևորը թերևս այն էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար հստակորեն սահմանվեց որպես կարմիր գիծ։
Սա անթաքույց ուղերձ էր Բաքվի բռնապետին և էրդողանական վարչախմբին, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ որևէ ոտնձգություն Իրանը կդիտարկի սեփական կենսական շահերի ոտնահարում և կդիմի դրանից բխող անհրաժեշտ գործողությունների։
Այստեղ պետք է խախտեմ նույնիսկ համառոտ վերլուծության համար ակնկալվող սառը դատողության պահանջը և նշեմ, որ զուտ մարդկային մակարդակում այս հայտարարությունը երկակի զգացողություն առաջ բերեց։
Նախ՝ ուրախալի է, որ թշնամիների դեմ սեփական անվտանգության ապահովման հարցում Հայաստանն, ըստ էության, ունի Իրանի անվերապահ աջակցությունը, իսկ տխրեցնող է, որ բանը հասել է մեր երկրի տարածքային ամբողջականության քննարկմանը»:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...