Ինձ համար բոլորը համախոհ են, եթե հանդես են գալիս ԸՆԴԴԵՄ Նիկոլի. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում հերթական գրառումն է արել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք գրառումը.
«Ինձ հաճախ հարցնում են՝ ինչպես եմ վերաբերվում այս կամ այն քաղաքական գործչին: Պատասխանում եմ՝ ինձ համար բոլորը հավասար են և բոլորն էլ համախոհ են, եթե հանդես են գալիս ԸՆԴԴԵՄ Նիկոլի:
Ինձ նաև պարբերաբար հարցնում են որևէ քաղաքական միջոցառմանը վերաբերմունքիս մասին, լինի դա նստացույց, հանրահավաք կամ էլ կլոր սեղան: Պատասխանեմ՝ ես բոլորի հետ եմ և բոլորի կողմից, եթե նրանք Նիկոլի ԴԵՄ են:
Ինձ նաև ոչ հազվադեպ հարցեր են տալիս Նիկոլի ընդդիմադիրների՝ անձամբ ինձ վերաբերող տարատեսակ և հաճախ հակասական կարծիքների մասին: Պատասխանում եմ՝ ինչ էլ այդ մարդիկ ասեն իմ մասին, և ինչպես էլ նրանք վարված լինեին անցյալում, նրանք, միևնույն է, Նիկոլից լավն են:
Նման հարցեր այլևս մի տվեք:
Ես բոլորի հետ եմ, ով պայքարում է ԸՆԴԴԵՄ Նիկոլի, նրա հետ խաղի մեջ չի մտնում և չի օրինականացնում նրան, ով չի գնում գործարքների և չի վաճառվում: Նրանց, ովքեր Նիկոլի ԴԵՄ են, ես պատրաստ եմ ներել ամեն ինչ՝ նախկին արարքներից ու նեղվածությունից մինչև իմ հասցեին արված բամբասանքներ ու հասցված վիրավորանքներ:
Այժմյան իշխանությունը բոլոր հայրենասերներին ստիպել է իրենց քաղաքական համոզմունքներից անկախ մոլի ընդդիմադիր դառնալ: Վստահ եմ, որ այն բանից հետո, երբ դավաճանին կպոկենք իր աթոռից, տարաձայնությունների շուրջ վիճելու ժամանակ կունենաք: Սակայն մինչ այդ մեր խնդիրը մեկն է՝ զրոյացնել բոլոր նրանց ազդեցությունը, ովքեր մեզ կխանգարեն պաշտպանել մեր Հայրենիքը»:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...