Հունաստանի կողմից նոր կործանիչներ գնումն անհանգստացրել է Թուրքիային
Թուրքիայում մամուլում իրարանցում է առաջացրել Ֆրանսիայից 18 միավոր Rafale կործանիչներ գնելու վերաբերյալ նախօրեին Աթենքի ու Փարիզի միջև ստորագրած պայմանագիրը, հայտնում է ermenihaber.am-ը:
Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ պայմանագիրը կնքվել է այն պահին, երբ Ստամբուլում ընթանում էր թուրք-հունական՝ 2016-ին ընդհատված բանակցությունների հերթական փուլը: Այս հանգամանքը թուրքական մամուլը «Աթենքի կողմից հրահրող քայլ» է որակել: Պետք է նշել, սակայն, որ Ֆրանսիայի ու Հունաստանի միջև կործանիչների գործարքի վերաբերյալ բանակցությունները սկսվել էր դեռևս ամիսներ առաջ: Թուրքական մամուլում հրպարակված տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիան մտադիր է նաև ռազմածովային ոլորտի սպառազինություն վաճառել:
Նշենք նաև, որ թուրքական կողմը, որը առանձնապես չի թաքցնում իր հավակնությունները էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի որոշ հատվածների, երկկողմ հարաբերությունների լարվածության մեջ մեղադրում է «մաքսիմալիստական ձգտումներ ունեցող» Հունաստանին:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Մտածում էի՝ չափազանցնում է, ասաց՝ կապրենք, կտեսնենք, փաստորեն, գեներալը ճիշտ էր. Գրիգորյանի փաստաբանը չակերտներ է բացում
Մանվել Գրիգորյանի անունը կրկին շահարկում են՝ ժողովրդի ուշադրությունն իրական պրոբլեմներից շեղելու համար։ Գեներալը չի կարո...