Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի հետ հանդիպման մասին
Մոտ օրերս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը Մոսկվայում հանդիպում կունենան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբյանը։
Նա հայտնեց, որ հանդիպման համար հստակ ամսաթիվ դեռ չկա։
Անդրադառնալով օրակարգում ներառված հարցերին, օգնականն ասաց․ «Օրակարգում ընգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»:
Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 11-ին կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որի համաձայն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ պետք է ստեղվի՝ քննարկելու տրանսպորտային կապի կառուցման հարցերը։
Նշենք, որ այսօր РБК-ն իր աղբյուրներին հղում անելով հայտնել էր, որ փոխվարչապետերի հանդիպումը տեղի է ունենալու վաղը և քննարկվելու են միանգամից մի քանի հարցեր, այդ թվում՝ երկաթգծի կառուցում Հայաստանի տարածքով, որը կմիացնի Ադրբեջանն ու Նախիջևանը ցամաքային կապով։
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Նիկոլ Փաշինյանը և նրա խոսնակը ներողություն կխնդրեն. hրապարակվել է դատարանի վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապե...