Իշխանությունները նոր բան են մտածել. Ազգային ժողովը կգնա՞ ինքնալուծարման
Հայրենի իշխանական խմբակցությունն այս օրերին ելքեր է փնտրում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացման համար, հայտնում է Armlur.am-ը: Բանն այն է, որ այդ ընտրությունների կայացման համար նախ պետք է խորհրդարանը «ցրվի» ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարական ներկայացնի: Իշխանությունները մինչև այս բանակցում էին, որ վարչապետի հրաժարականի դեպքում խորհրդարանական խմբակցության անդամներից ոչ ոք չառաջադրի թեկնածու, ինչի հիման վրա ԱԺ-ն կլուծարվի, իսկ դրանից հետո կլինի ԱԺ արտահերթ ընտրությունները:
Սակայն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը թե փակ հանդիպումների ժամանակ, թե «բաց» հայտարարել է, որ վարչապետի հրաժարականից հետո ինքն անպայման առաջադրվելու է: Ինչի համար էլ հայրենի իշխանությունը ձևեր է փնտրում խորհրդարանը ցրելու ու ընտրություններ իրականացնելու համար:
Ըստ մեր տեղեկությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության իրավաբանական «հատվածն» առաջարկում է դա անել Սահմանադրական փոփոխություններ միջոցով` ըստ այդ էլ կկարողանան շատ հեշտ տարբերակով ինքնալուծարել խորհրդարանը ու հասնել իրենց համար ցանկալի արդյունքի: Ի դեպ, նշենք, որ օրերս դրա մասին լրատվականի հետ զրույցում խոսել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք իրատեսական է այժմ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Նիկոլ Փաշինյանը և նրա խոսնակը ներողություն կխնդրեն. hրապարակվել է դատարանի վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապե...