Հայկ Մարությանը պատրաստվում է հեռանալ ու իր կապերը կտրել ներկայիս իշխանությունների հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ երկար դադարից հետո, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել: Նա մի քանի ժամ եղել է քաղաքապետարանում, բայց, ինչպես միշտ, շատ քիչ թվով անձանց հետ է շփվել։
Մարությանի՝ քաղաքապետարանում հայտնվելը թեժ քննարկվել է նրա տարբեր աշխատակիցների կողմից, նույնիսկ նշվել է, որ Մարությանը քաղաքապետարանում է իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար, քանի որ վերջինս պատրաստվում է վերջնականապես հեռանալ քաղաքապետարանի շենքից ու իր կապերը կտրել ներկայիս իշխանությունների հետ:
Ակնհայտ է, որ Մարությանին Երևան քաղաքի հետ կապված որևէ հարց չի էլ հուզում, որի վառ օրինակը Երևանում տեղացած ձյունն է, այն չմաքրելը, ինչպես նաև ողջ Երևանը սահադաշտ դառնալու հեռանկարը: Մեր աղբյուրները նշում են նաև, որ դեռևս հայտնի չէ, թե փետրվարի 9-ին կայանալիք Երևանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ավագանին:
Օրակարգը դեռ չկա, իսկ շատերն էլ կարծիք են արտահայտում, թե Երևանի քաղաքապետը կրկին որևէ պատրվակ կբերի նիստին չմասնակցելու համար: Նկատենք՝ երեկ, փաստորեն, Հայկ Մարությանի առաջին աշխատանքային օրն էր, այնինչ համայն հայության մայրաքաղաքը խնդիրների մեջ է թաղված»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Նիկոլ Փաշինյանը և նրա խոսնակը ներողություն կխնդրեն. hրապարակվել է դատարանի վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապե...