ԱԺ «Իմ քայլը» իմբակցությունում այս օրերին իսկական իրարանցում է. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» իմբակցությունում այս օրերին իսկական իրարանցում է: Բանն այն է, որ խմբակցության պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջիկայում պատրաստվում է լքել իրենց:
Ըստ խմբակցությունում շրջանառվող տեղեկությունների՝ Լիլիթ Մակունցը պատերազմի ավարտից հետո ինքն է փորձել ելքեր գտնել ստեղծված իրավիճակում, քանի որ հոգեբանորեն ծանր վիճակում է ու, կարելի է ասել, չի կարողանում իր գործառույթներն իրականացնել խմբակցությունում:
Երկար ժամանակ է՝ քաղաքական իշխանությունների հետ Մակունցն այդ ամենի հետ կապված քննարկումներ է ունենում, ու, ի վերջո, եկել են եզրահանգման՝ Մակունցը կնշանակվի որևէ երկրում դեսպան, ու այժմ քննարկվում է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակելու տարբերակը:
Բայց Մակունցի՝ խմբակցությունից հեռանալուց մեծ խնդիր է առաջանում, թե այդ դեպքում ով պետք է ղեկավարի խմբակցությունը: Ըստ մեր աղբյուրների՝ այժմ ամենատարբեր անուններ են քննարկվում: Հավանական են իմքայլականները համարում անգամ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի նշանակումը, որը, ըստ էության, այս տարիներին «ռուլիտ է անում» խմբակցությունը:
Բանն այն է, որ Սիմիդյանն է բոլոր պատգամավորների հետ տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ ունենում՝ քվեարկությունից մինչև տարրական թվացող խնդիրներ: Ու չի բացառվում, որ հենց Սիմիդյանը սկսի ղեկավարել խմբակցությունը:
Բայց մեր աղբյուրները նշում են նաև, որ, հնարավոր է, կին պատգամավոր փոխարինի Մակունցին, Արփի Դավոյանի անունը ևս քննարկվող ցուցակում է: Իմքայլականների կարծիքով՝ առաջիկայում այս հարցերը կստանան իրենց պատասխանները, քանի որ Մակունցն այլևս չի ցանկանում մնալ խորհրդարանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Նիկոլ Փաշինյանը և նրա խոսնակը ներողություն կխնդրեն. hրապարակվել է դատարանի վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապե...